Գերմանիա
Աշխարհագրական դիրքը
Կլիմայական պայմանները
Երկրի մակերևույթը
Բնական ռեսուրսները Աշխատանքային ռեսուրսներ
Բնակչության կազմ
Միջազգային հարաբերություններ
Գտնվում է Կենտրոնական Եվրոպայում, ընդհանուր սահմաններ ունի հյուսիսում՝ Դանիայի (68 կմ), արևմուտքում՝ Նիդեռլանդների (577 կմ), Բելգիայի (167 կմ) և Լյուքսեմբուրգի (138 կմ), հարավ-արևմուտքում՝ Ֆրանսիայի (451 կմ), հարավում՝ Շվեյցարիայի (334 կմ) և Ավստրիայի (784 կմ), արևելքում՝ Լեհաստանի (456 կմ) և Չեխիայի (646 կմ) հետ։
Գերմանիան ունի հարուստ և տեխնոլոգիապես հզոր տնտեսություն, որը, ըստ գնողունակության համարժեքի սկզբունքի, աշխարհում հինգերորդն է: Համախառն ներքին արդյունքը (այսուհետը՝ ՀՆԱ) 2007թ-ին պաշտոնական փոխարժեքով կազմել է 3,259 տրլն. ԱՄՆ դոլար, գնողունակության համարժեքով՝ 2,833 տրլն ԱՄՆ դոլար: Գյուղատնտեսական հիմնական արտադրանքներն են. կարտոֆիլ, ցորեն, գարի, շաքարի ճակնդեղ, մրգեր, կաղամբ, խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, տնային թռչուններ:
Բնական ռեսուրսներ
Գերմանիան Եվրամիության
ամենաբնակեցված երկիրն է։ Գերմանիայում շատ են կալիումական և կերակրի աղի պաշարները:
Երկիրը հարուստ է ածխի պաշարներով: Կլիմայական պայմանները բարենպաստ են: Այստեղ գերակշռում
է բարեխառն գոտին, որը բնորոշ է մշակաբույսերի աճեցման համար: Հռենոսի միջին հոսանքի
հովտում նույնիսկ խաղող է աճում: Գետերը ջրառատ են, նավարկելի: Երկիրը հարուստ է անտառային
ռեսուրսներով: Երկրի տարածքի 30%-ը անտառածածկ է: Գերմանիան բնակչության թվով Եվրոպայի
ամենամեծ երկիրն է: Բնակչության ազգային կազմը միատար է: Բնակչությունը Գերմանիայում
անհավասարաչափ է տեղաբաշխված: Ճիշտ է, միջին խտությունը շատ բարձր է՝ 230 մարդ/քկմ,
բայց կան շրջաններ, օրինակ, Հռենոս-Ռուրի մեգապոլիսում, որտեղ 1 քկմ վրա ապրում են
ավելի քան 1000 մարդ: Հարավային շրջանները զբաղեցնում են Միջգերմանական լեռները, որոնք
անցյալում հարուստ էին օգտակար հանածոներով: Բարձր է երկրի ուրբանիզացման մակարդակը՝
90%-ից ավելի: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը թևակոխել է զարգացման հետինդուստրիալ
փուլը: Համաշխարհային ճանաչում ունեն գերմանական Սիմենս, Բոշ, Մերսեդես-Բենց, Օպել,
ԲՄՎ, Ադիդաս, Ֆոլքսվագեն, Բայեր և այլ ընկերություններ: Գերմանիայի սեփական ու ներմուծվող
ռեսուրսները ինչպես նաև որակյալ աշխատանքային ռեսուրսներն այն կարևոր նախադրյալներն
են, որոնց հիման վրա զարգացել են արդյունաբերության բազային ճյուղերը՝ էներգետիկան,
մետալուրգիան, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը: Էլեկտրաէներգետիկայում
գլխավոր դերը պատկանում է ՋԷԿ-երին, առաջնակարգ դեր ունեն նաև ԱԵԿ-ները: Երկրի հարավում՝
լեռնային շրջաններում կան նաև ՋՐԷԿ-ները: Գերմանիան Արևմտյան Եվրոպայում ամենաշատ պողպատ
արտադրող երկիրն է: Այստեղ զարգացած է մեքենաշինությունը: Գերմանիային բնորոշ է ինտենսիվ
գյուղատնտեսությունը: Գերմանիան ունի զարգացած տրանսպորտային համակարգ: Արտահանում
է՝ մեքենաներ և սարքավորումներ, արդյունաբերական ապրանքներ: Ներմուծում է՝ հումք, վառելիք,
պարենամթերք: Կա ապացույց, որ առաջին մարդ արարածը եկել է Գերմանիայի տարածք, 700 հազար
տարի առաջ։ Շուրջ 500 հազար տարի առաջ ստեղծվել են առաջին բնակավայրերը։ Առաջին գերմանացիների
մասին հիշատակվում է հին հույների և հռոմեցիների աշխատանքներում։ Գերմանիան դեմոկրատական,
սոցիալական-իրավական պետություն է։ Այն կազմված է 16 դաշնային երկրներից։ Պետությունը
ղեկավարվում է Գերմանիայի Հիմնական Օրենքով /Սահմանադրություն/։
Գերմանիան
Եվրամիության ամենաբնակեցված երկիրն է։ Գերմանիայում շատ են կալիումական և կերակրի
աղի պաշարները: Երկիրը հարուստ է ածխի պաշարներով: Կլիմայական պայմանները բարենպաստ
են: Այստեղ գերակշռում է բարեխառն գոտին, որը բնորոշ է մշակաբույսերի աճեցման համար:
Հռենոսի միջին հոսանքի հովտում նույնիսկ խաղող է աճում: Գետերը ջրառատ են, նավարկելի:
Երկիրը հարուստ է անտառային ռեսուրսներով: Երկրի տարածքի 30%-ը անտառածածկ է: Գերմանիան
բնակչության թվով Եվրոպայի ամենամեծ երկիրն է: Բնակչության ազգային կազմը միատար է:
Բնակչությունը Գերմանիայում անհավասարաչափ է տեղաբաշխված: Ճիշտ է, միջին խտությունը
շատ բարձր է՝ 230 մարդ/քկմ, բայց կան շրջաններ, օրինակ, Հռենոս-Ռուրի մեգապոլիսում,
որտեղ 1 քկմ վրա ապրում են ավելի քան 1000 մարդ: Հարավային շրջանները զբաղեցնում են
Միջգերմանական լեռները, որոնք անցյալում հարուստ էին օգտակար հանածոներով: Բարձր է
երկրի ուրբանիզացման մակարդակը՝ 90%-ից ավելի: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը
թևակոխել է զարգացման հետինդուստրիալ փուլը: Համաշխարհային ճանաչում ունեն գերմանական
Սիմենս, Բոշ, Մերսեդես-Բենց, Օպել, ԲՄՎ, Ադիդաս, Ֆոլքսվագեն, Բայեր և այլ ընկերություններ:
Գերմանիայի սեփական ու ներմուծվող ռեսուրսները ինչպես նաև որակյալ աշխատանքային ռեսուրսներն
այն կարևոր նախադրյալներն են, որոնց հիման վրա զարգացել են արդյունաբերության բազային
ճյուղերը՝ էներգետիկան, մետալուրգիան, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը:
Էլեկտրաէներգետիկայում գլխավոր դերը պատկանում է ՋԷԿ-երին, առաջնակարգ դեր ունեն նաև
ԱԵԿ-ները: Երկրի հարավում՝ լեռնային շրջաններում կան նաև ՋՐԷԿ-ները: Գերմանիան Արևմտյան
Եվրոպայում ամենաշատ պողպատ արտադրող երկիրն է: Այստեղ զարգացած է մեքենաշինությունը:
Գերմանիային բնորոշ է ինտենսիվ գյուղատնտեսությունը: Գերմանիան ունի զարգացած տրանսպորտային
համակարգ: Արտահանում է՝ մեքենաներ և սարքավորումներ, արդյունաբերական ապրանքներ: Ներմուծում
է՝ հումք, վառելիք, պարենամթերք: Կա ապացույց, որ առաջին մարդ արարածը եկել է Գերմանիայի
տարածք, 700 հազար տարի առաջ։ Շուրջ 500 հազար տարի առաջ ստեղծվել են առաջին բնակավայրերը։
Առաջին գերմանացիների մասին հիշատակվում է հին հույների և հռոմեցիների աշխատանքներում։
Գերմանիան դեմոկրատական, սոցիալական-իրավական պետություն է։ Այն կազմված է 16 դաշնային
երկրներից։ Պետությունը ղեկավարվում է Գերմանիայի Հիմնական Օրենքով /Սահմանադրություն/։
Կլիմա.
Եվրոպայի կլիման բազմաբնույթ
է, հյուսիսում, հատկապես Բևեռային շրջանից այն կողմ, խստաշունչ է, Եվրոպայի մեծ մասում՝
չափավոր, Միջերկրական ու Սև ծովերի ափերին՝ մեղմ։
Комментариев нет:
Отправить комментарий