Արվեստ


Էլ Գրեկոն (իսկական անուն-ազգանունը՝ Դոմենիկո Թեոտոկոպուլի) աշակերտել է Կրետե կղզու սրբանկարիչներին (ուսուցիչ՝  Միքայիլ Դամասկինոս): Վաղ շրջանում նա յուրացրել է միջին դարերի բյուզանդական արվեստի ավանդույթները: Մոտ 1567 թ-ին տեղափոխվել է Իտալիա (Վենետիկ, Հռոմ). սովորել է Տիցիանի արվեստանոցում: Այստեղ  նրա արվեստը ձևավորվել է վենետիկյան գեղանկարչության ազդեցությամբ. ստեղծել է «Կույրի դարմանումը» (մոտ 1565 թ.), «Հիսուսը վտարում է վաճառականներին» (մոտ 1570 թ.), «Ավետում» (1570–75 թթ.), «Մարխով տղան» (մոտ 1576 թ.) և այլ նկարներ: 1570 թ-ին  Հռոմում ծառայել է կարդինալ Ֆարնեզեին: Էլ Գրեկոյի գործերը հիմնականում կրոնական, դիցաբանական թեմաներով պատկերներ, դիմանկարներ և բնանկարներ են: 1577 թ-ին նա տեղափոխվել է Իսպանիա և հաստատվել Տոլեդոյում. այստեղ Էլ Գրեկոն, դուրս գալով իտալական գեղանկարչության ազդեցությունից, դրսևորել է իր ինքնատիպ արվեստը, որին բնորոշ են սուր արտահայտչականությամբ, անիրական ուժերի անբնական հզորությամբ օժտված կերպարներըՍուրբ Մավրիկիոսի չարչարանքը», 1580–82 թթ., «Կոմս Օրգասի թաղումը», 1586–88 թթ., «Տոլեդոն ամպրոպի պահին», 1596–1600 թթ., «Հոգեգալուստ», 1610–14 թթ.,  «Պետրոս և Պողոս առաքյալները», 1614 թ. և այլն): Էլ Գրեկոն 1610–14 թթ-ին ստեղծել է «Յոթերորդ կնիքի բացումը», «Լաոկոոն», «Տեսարան Տոլեդոյից» գործերը, որոնք առանձնահատուկ տեղ ունեն նրա արվեստում:
Էլ Գրեկոյի ստեղծագործություններն ամբողջությամբ ներկայացվել են նրա մահից 300 տարի անց՝ XX դարի սկզբին:

Комментариев нет:

Отправить комментарий