Հայոց Պատմություն

Հայոց պատմության ուսումնական նախագծեր


1 Նախագիծ
Ա.: Հայաստանի ազատագրման պայքարը 17-րդ դարի վերջին և 18-րդ դարում
Հայաստանի ազատագրման արևմտաեվրոպական կողմնորոշման պատճառները:
Քանի որ 17-րդ դարի կեսերին եվրոպան պատերազմ էր մղում Թուրքիայի դեմ հայ ժողովրդի ազատագրման ձգտումները համընկավ եվրոպական պետությունների շահերի հետ:
1677թ Հակոբ Ջոիուղայեցին հրավիրեց գաղտնի ժողով և որոշվում է դիմել եվրոպաին:Կոստանդապոլսում կաթողիկոսի մահից հետո պատվիրակությունը ձեռնունայն վերադառնում է Հայաստան,մնում է միայն Իսրայել Օրին ով լինում է եվրոպայում,Ռուսաստանում,Պարսկաստանում:
Բ.Արցախի ազատագրական պայքարը 1720-ական թվականներին:
Եսայի Հասան Ջալալյանը կազմակերպեց Արցախի պաշտպանությունը որին աջակցում էին Ավան և Թարխան հարյուրապետերը:
Արցախի սղնախներն էին Շուշիի,քարագլխի,ավետարանոցի,ջրաբերդի և այլն:
Սյունիքի ազատագրական պայքարը ղեկավարել են Դավիթ Բեկը և Մխիթար Սպարապետը 1722-1730 թվականներին:
1. Նախագիծ
Հովսեփ Էմին
Ա. Համառոտ բնութագրել Հովսեփ Էմինին:
Ծնվել է 1726 թ Պարսկաստանի Համադան քաղաքում վաճառականի ընտանիքում,սովորել է Վուլվիչի ռազմական համալսարանում այնուհետև իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի ազատագրական գործին: 1759 թ. Էմինը եկել է Հայաստան, ուր փորձել է կազմակերպել հայերի ապստամբությունը թուրքերի դեմ։ 1761 թ. բանակցություններ էր վարել ռուսական կառավարության հետ Սանկտ Պետերբուրգում, որպեսզի ռուսները օգնություն տրամադրեն հայ ազատագրական պայքարին։ Վրաստանում գտնվելիս 1763 թ. փորձել է Թուրքիայի դեմ պայքարի մեջ ներգրավել Հերակլ Բ վրաց թագավորին, բայց օգնություն չստանալով նրանից, ինչպես նաև հայկական կաթողիկոս Սիմեոնից Վրաստանից 1764 թ. մեկնել է Ղարաբաղ Մելիք Հովսեփի մոտ։ Արցախում նա մասնակցել է Մահմուդ Շահի դեմ մարտին, պաշտպանելով Գետաշենը։
Ինչու Հովսեփ Էմինին չհաջողվեց իրականացնել իր ծրագիրը:
Կաթողիկոսի քայլերի ,հայերի անհամախմբվածության և ռեսուրսների պատճառով:
Նշանակությունը կայանում է նրանում,որ Հովսեփ Էմինին հաջողվեց թեկուզ դանդաղ քայլերով հայ ժողովրդի մեջ առաջացնել հայրենիքը ազատագրելու ցանկություն:
2. Նախագիծ
19-րդ դարի ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմները և հետևանքները հայ ժողովրդի համար:
հետևանք. Հայաստանը դարձավ պատերազմի թաթերաբեմ սով, համաճարակ,ավերվածություններ: Արտաքին ուժերի կողմից հայ ժողովրդի ճնշման ուժեղացում:
Նշանակությունը.արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին թուրքմենչայի պայմանագրով քանի որ պատմական իրադարձությունները այնպիսի ընթացք ստացան որ Հայաստանը Ռուսաստանից անկախացավ 1991թ. սեպտեմբերի 21 –ին :
Ռուս-թուրքական պատերազմները մինչև XVIII դարի 1-ին կեսը Ռուսաստանի համար եղել են պաշտպանական և ուղղված էին Օսմանյան կայսրության նվաճումների ու նրա վասալ Ղրիմի խանության ասպատակությունների դեմ: XVIII դարի 2-րդ կեսից դրանք պայմանավորված էին Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունների սրմամբ, Օսմանյան կայսրության հպատակ ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարով, դեպի Բալկաններ ու Կովկաս Ռուսաստանի ազդեցության ուժեղացմամբ: Տեղի է ունեցել ռուս-թուրքական հակասությունների սրման և Ղրիմի թաթարների ասպատակությունների հետևանքով: Հաշվի առնելով պատերազմի ընթացքը և Շվեդիայի հարձակման վտանգը՝ Ռուսաստանը կնքել է Բելգրադի հաշտության պայմանագիրը, որով Ազովը կրկին անցել է Ռուսաստանին: Այս պատերազմին մասնակցել է ռուսական բանակում ծառայող հայկական էսկադրոնը (հեծյալ ստորաբաժանում)՝ Պետրոս Զենենցի գլխավորությամբ: 1787 թ-ի օգոստոսի սկզբին Թուրքիան, Անգլիայի, Պրուսիայի և Ֆրանսիայի հրահրմամբ, վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին՝ Ղրիմը հետ վերադարձնելու, Վրաստանը որպես թուրքական վասալական տիրույթ ճանաչելու, սևծովյան նեղուցներով անցնող ռուսական առևտրական նավերը ստուգելու պահանջներով: Եկատերինա II-ի կառավարությունը մերժել է վերջնագիրը, և 1787 թ-ի օգոստոսի 13-ին Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին:
1790 թ-ի դեկտեմբերի 11-ին ռուսական զորքերը, Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ, գրավել են անմատչելի համարվող Իսմայիլ ամրոցը՝ Դանուբի գետաբերանում: 1791 թ-ի հունիսին ռուսական զորքերը, գեներալ Նիկոլայ Ռեպնինի հրամանատարությամբ, անցել են Դանուբը և պարտութան մատնել թուրքերին Բաբադաղի ու Մաչինի մոտ: Կովկասում ռուսական զորքերը գրավել են Անապան: Նավատորմը, դերծովակալ Ֆեոդոր Ուշակովի հրամանատարությամբ, Կալիկրիայի մոտ հուլիսի 31-ին ջախջախել է թուրքական նավատորմը: 1791 թ-ի դեկտեմբերի 29-ի Յասսիի հաշտության պայմանագրով Ռուսաստանին են անցել Հարավային Բուգի և Դնեստրի միջակա տարածքը, վավերացվել է Ղրիմի միացումը Ռուսաստանին:

Комментариев нет:

Отправить комментарий