вторник, 28 января 2014 г.


                       Իրավունքի ներպետական աղբյուրների տեսակները
1.Իրավական սովորույթ.
2.Նորմատիվ իրավական ակտ.
3.Դատական նախադեպ.
4.Օրենքներ.
5.Ենթաօրենսդրական ակտեր.
Իրավական  սովորույթ.
Իրավական սովորույթները իրավական նորմերի համակցություն է: Իրավական սովորույթները աղբյուրները հիմնկանում նորմատիվ իրավական ակտեր են: Դրանք են ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, ՀՀ նախագահի հրամանագրերը, կառավարության որոշումները, նախարարությունների և հանրապետական մյուս գործադիր մարմինների, տարածքային պետական կառավարման մարմինների (մարզպետարանների), տեղական ինքանակառավարման մարմինների (քաղաքապետարանների, թաղապետարանների, գյուղապետարանների) և պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ենթաօրենսդրական իրավական ակտերը: Նշված ակտերն իրարից տարբերվում են իրենց իրավաբանական ուժով: Իրավական սովորույթները որպես իրավական նորմերի համակցություն, կոչված է կարգավորելու պետական կառավարման գործընթացում ստեղծվող հասարակական հարաբերությունները:Իրավական սովորույթները նորմերի մի մասն են կազմում: Դրա համար էլ դրանց ևս հատուկ են բոլոր այն գծերը, որոնք ընդհանուր են իրավական նորմերին:
 Հղում. http://referatner.do.am/.
Դատական նախադեպ.
Ինքնին դատական նախադեպը` լինելով ինքնուրույն ինստիտուտ, չի կարող ածանցյալ լինել նախադատելիության դատավարական ինստիտուտից: Նախադեպը դա դատական իրավաստեղծ գործունեության արդյունք է:
  Հղում. Իրավաբան.net
Օրենքներ.
1.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ /Ընդունվելէ 17.04.1993/
Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության եւ կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների լեզվահարաբերությունները:
2.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ /Ընդունվել է 23.10.2001/
Սույն օրենքը սահմանում է պետական ոչ առեւտրային կազմակերպությունների (այսուհետ` պետական կազմակերպություն) իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության, վերակազմակերպման եւ լուծարման կարգը, ինչպես նաեւ պետական կազմակերպության փոխհարաբերությունները պետական մարմինների հետ:
3.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ /Ընդունվել է14.04.1999/
Սույն օրենքը սահմանում է կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները ևկրթության համակարգի կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը: Կրթության բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույնօրենքով և այլ իրավական ակտերով:
4.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ /Ընդունվելէ 15.11.2005/
Նախադպրոցական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Կրթության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, Ընտանեկան օրենսգրքից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:
Ենթաօրենսդրական  ակտեր
.Ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգ
. Ապրանքային նշանների պետական գրանցամատյանի վարման և քաղվածքների տրամադրման կարգ
 .Ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումների ձևակերպաման և քննարկման կարգ
. Կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը համապատասխանաբար անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը փոխակերպելու  կարգ
. Ապրանքային նշանների լիցենզիանները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգ
 .Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգ
. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների գաղտնիության աստիճանի որոշման, դրանց օգտագործման և դրանց մասին տեղեկությունների հրապարակման կարգ
. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կարգ
 .Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհուրդի կանոնադրություն
 .Հայաստանի հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդում բողոքների քննարկման կարգ
 .Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պաշտոնական տեղեկագրում հրապարակվող տեղեկությունների ցանկ
    Հղում.  http://www.edu.am/
Նորմատիվ իրավական ակտեր.
Իրավական ակտը կարող է ունենալ ժամանակավոր կամ մշտական բնույթ, կարող է նախատեսված լինել մեկանգամյա կամ բազմակի կիրառության համար:       Իրավական ակտ կարող են ընդունել միայն <<ՀՀ իրավական ակտերի մասին>> օրենքի 2-րդ հոդվածում նշված սուբյեկտները: Համաձայն դրա`
1.      ՀՀ–ում նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն ունեն`
ժողովուրդը` միայն հանրաքվեի միջոցով,
ՀՀ նախագահը, ՀՀ ազգային ժողովը, ՀՀ ազգային ժողովի նախագահը, ՀՀ կառավարությունը, ՀՀ վարչապետը, ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը, ՀՀ վիճակագրության պետական խորհուրդը, ՀՀ տնտեսակական մրցակացության պաշտպանության պետական հանձնաժողովը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը, ՀՀ նախարարները, ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների ղեկավարները, մարզպետները, Երևանի քաղաքապետը, համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը:
ՀՀ սահմանադրական դատարանը`ՀՀ Սահմանդրությամբ նախատեսված դեպքերում.
ՀՀ առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը` օրենքին կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին հակասող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավական ակտն անվավեր ճանաչելու միջոցով.
ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը` դատական ծառայության մասով: 
2.      Պետական այլ մարմինները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ստորբաժանումները, ինչպես նաև պետական և համայնքային հիմնարներն ու իրավաբանական անձինք նորմատիվ իրավական ակտեր չեն կարող ընդունել:

  Հղում. http://www.usum.am/search/?q=%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%A1%D5%AF%D5%BF%D5%A5%D6%80

1.Ապրանքային շուկայի սահմանների, սուբյեկտների կազմի եւ ծավալի որոշման կարգը հաստատելու մասին.ճանաչվել է2011թ. Թիվ  190 որոշման 2-րդ կետով:
2.Տնտեսվարող սուբյեկտների համակենդրոնացման հայտարարագրի ձևի մասին.ճանաչվել է 2011թ.մայիսի 23-ին.թիվ  191որոշման 3-րդ կետով:
3. Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցմատյանի (ռեեստրի) վարման կարգի մասին.ճանաչվել է 2011թ.մայիսի 23-ին թիվ 195 որոշման կետով:

Միջազգային պայմանագրեր.
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կնքելու՝ այն նախապատրաստելու, դրա շուրջ բանակցություններ վարելու եւ տեքստը փոխհամաձայնեցնելու,   պայմանագիրը ստորագրելու, վավերացման կամ  հաստատման ներկայացնելու,  միջազգային  պայմանագրին միանալու, միջազգային պայմանագիրն  ուժի մեջ մտնելու, գրանցելու եւ հաշվառելու,  կատարելու, դրա գործողությունը կասեցնելու, դադարեցնելու կամ չեղյալ  հայտարարելու, ինչպես նաեւ դրանց հետ կապված մյուս  հարաբերությունները։
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության եւ միջազգային հանրային իրավունքի այլ սուբյեկտների,  ինչպես  նաեւ   սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված  կազմակերպությունների կամ  միավորումների միջեւ կնքված  պայմանագրերի վրա։
  Հղում. http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2953
1.ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Լեհաստանի Հանրապետության Կառավարության միջեւ մշակութային եվ գիտական համագործակցության մասին:
2. ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եվ Եգիպտոսի Արաբական Հանրապետության առողջապահության, բժշկագիտության եվ դեղագործության  բնագավառում համագործակցության մասին (Ուժի մեջ է մտել 1997 թ.):
3. ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Շվեդիայի Թագավորության Կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին:
4. ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Բելառուսի Հանրապետության Կառավարության միջեւ գիտատեխնիկական համագործակցության մասին:
5. ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ  Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջեւ իրավական տեղեկատվության փոխանակման մասին:
6. Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Արգենտինյան Հանրապետության Կառավարության միջեւ սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի  պահանջի վերացման մասին:
7. Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Սերբիայի Հանրապետության Կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին:

Комментариев нет:

Отправить комментарий