четверг, 7 мая 2015 г.

                                  Հովհաննես Թումանյանի   Ժառանգությունը

            Հովհաննես Թումանյանի շիրիմը Խոջիվանքում։

Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի։ Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր։
Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում։
Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, հունարեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն, ղազախերեն և այլ լեզուներով։ 1980 թ-ին սահմանվել է Հայաստանի գրողների միության Թումանյանի անվան ամենամյա մրցանակը։ 1957 թ-ին օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև՝ Թատերական հրապարակում, կանգնեցվել է նրա հուշարձանը։ Հետևյալ վայրերը անվանվել են ի պատիվ Հովհաննես Թումանյանի[1]՝
Հայաստանում.
Թումանյանի հայրենի Դսեղ գյուղը 1938-1969 թթ-ին կոչվում էր Թումանյան[10]
1951 թ-ին Լոռու Ծաղիկձոր գյուղը վերանվանվեց Թումանյան
Վանաձորի պետական համալսարանը,
Երևանի տիկնիկային թատրոնը,
Երևանի Թումանյան փողոցը,
Երևանի Աջափնյակ համայնքի Թումանյան այգին
Հայաստանից դուրս.
Թումանյանի հրապարակ - Մոսկվայի Հյուսիսային Վարչական շրջանում։
Հայաստանում կա Թումանյանի երկու թանգարան՝ տուն-թանգարանը ծննդավայր Դսեղում, իսկ մյուսը Երևանում[1]։ Երևանում Թումանյանի թանգարանը բացվել է 1953 թ-ին[11]։
2011 թ-ի աշնանը Հայաստանի կառավարությունը գնեց Թումանյանի թիֆլիսյան տունը։ Այդ տան բանալիները ներկայումս պահվում են Հայաստանի Գրողների Միությունում։ Նախատեսվում է Թումանյանի տունը վերածել թանգարանի։
ՀՀ 5-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Թումանյանի դիմանկարը։

Комментариев нет:

Отправить комментарий