четверг, 7 мая 2015 г.

                       Դեյլ Քարնեգի «Ինչպես ձեռք բերել                                     բարեկամներ և ազդել մարդկանց վրա»


► Ամեն անգամ, երբ տնից դուրս եք գալիս, ձգեք ձեր ծնոտը, գլուխը բարձր պահեք և թոքերը մինչև վերջ օդով լցրեք. ագահաբար կլանեք արևի լույսը, ողջունեք ձեր բարեկամներին ժպիտով և յուրաքանչյուր ձեռքսեղմումի մեջ եք դրեք ձեր հոգին: Մի վախեցեք, թե ձեզ ճիշտ չեն հասկանա, և ոչ մի րոպե մի ծախսեք ձեր թշնամիների մասին մտածելու վրա: Փորձեք մտքում հաստատ որոշել, թե ինչ եք ուզում անել, իսկ հետո ճշեղվելով շարժվեք ուղիղ դեպի նպատակակետ:

► Գոյություն ունի մարդկային վարքագծի մի կարևորագույն օրենք: Ենթարկվելով այդ օրենքի՝ մենք գրեթե երբեմն փորձանքի չենք ընկնում: Փաստորեն հետևելով այդ օրենքին, մենք ձեռք կբերենք անթիվ բարեկամներ և կայուն երջանկություն: Բայց բավական է, որ այն խախտենք, և անմիջապես անվերջանալի փորձանքներ կհարուցենք մեր նկատմամբ: Այսպիսին է այդ օրենքը՝ ՁԵՐ ԶՐՈՒՑԱԿՑԻՆ ՄՇՏԱՊԵՍ ՆԵՐՇՆՉԵՔ ՍԵՓԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԱԼԻՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ:

► Երբեմն պատահում է, որ մենք փոխում ենք մեր կարծիքը առանց որևէ դիմադրության կամ ուժեղ ապրումների, բայց բավական է ինչ-որ մեկը մեզ ասի, որ իրավացի չենք, անմիջապես վրդովվում ու գազազում ենք: Մենք չափազանց անփույթ ենք մեր համոզմունքների ձևավորման հարցում, բայց հենց որ ինչ որ մեկը փորձում է դրանք մեզնից խլել, համակրում ենք դրանց հանդեպ չարդարացված բուռն սիրով: Բոլորովին ակնհայտ է, որ մեզ հմար թանկ են ոչ թե իրենք` գաղափարները, այ մեր ինքնասիորությունը, որին վտանգ է սպառնում…

► Քչերն են սիում իրենց համար տհաճ ճշմարտությունը:

► Յուրաքանչյուր ոք կարող է լավ խոսել, երբ համբերությունը կորցնի, եթե ամենատգետ մարդու ծնոտին հարվածելով գետնին տապալենք, ապա ոտքի կանգնելով այդ մարդը այնքան հմտորեն, կրակոտ և արտահայտիչ կխոսի…

► Կրթություն ստանալ, նշանակում է կարողանալ Ճիշտ գործել առօրյա կյանքի ցանկացած իրավիճակներում…

► Կրթության մեջ նպատակը ոչ թե գիտելիքն է, այլ գործողությունը…

► Եթե ցանկանում ես մեղր քամել մի շրջիր փեթակը…

► Ես հասկացա, որ փնթփնթալը հիմարություն է: Իմ սեփական թերությունների հետ կապված բավական հոգսեր ունեմ. Ուր մնաց, թե նեղսրտեմ, որ Աստված չի հոգացել մարդկանց միջև հավասարապես բաժանել մտավոր ունակությունները…

► Քննադատությունը անօգուտ է, որովհետև այն ստիպում է մարդուն պաշտպանվել, և որպես կանոն, փորձել արդարանալ: Քննադատություն վտանգավոր է, որովհետև հարված է հասցնում մարդու գոռոզությանը, տրորում արժանապատվությունը և վիրավորանք է առաջացնում…

► Մարդկային բնավորությանը հատուկ է մեղադրել ցանկացած մարդու, միայն ոչ իրեն: Բոլորս ենք այդպիսին…


► Եկեք մտածենք, որ քննադատությունը նման է փոստային աղավնու, որը միշտ տուն է վերադառնում…

► Երբ մարդու ներսում պայքար է սկսում, նշանակում է իրենից ինչ-որ արժեք է ներկայացնում…

► Կոնֆուցիոսն ասել է.«Մի դժգոհիր հարևանիդ տանիքի ձյունից, երբ սեփական շեմդ կեղտոտ է»:

► Մարդկանց հետ շփվելիս մի մոռացեք, որ գործ ունեք ոչ թե տրամաբանորեն դատող էակների, այլ զգացմունքային էակների հետ, որոնք լի են նախապաշարումենով և գործում են` ելնելով իրենց գոռոզամտությունից ու փառասիրությունից…

► Քննադատությունը մի վտանգավոր կայծ է, որը կարող է պայթյուն առաջացնել սնափառության վառոդատուփում…

► Բենջամին Ֆրանկլին. «Ես ոչ մեկի մասին վատ չեմ խոսի, բայց կպատմեմ այն լավի մասին, որ գիտեմ յուրաքանչյուրի վերաբերյալ»:

► Մեծ մարդկանց մեծությունը երևում է փոքր մարդկանց հետ ունեցած իրենց վերաբերմունքից:

► Մարդկանց պարսավելու փոխարեն փորձենք նրանց հասկանալ: Փորձեք պատկերացնել, թե ինչու են նրանք վարվում հենց այսպես և ոչ թե այլ կերպ: Դա շատ ավելի օգտակար է և հետաքրքիր , քան քննադատելը և մարդուն կարեկից է դարձնում շրջապատողների հանդեպ. Համբերատար և բարյացակամ: Ամեն ինչ հասկանալ նշանակում է ամեն ինչ ներել:

► Տղամարդկանց մեծ մասը կին ընտրելիս փնտրում է ոչ թե տնտեսուհի, այլ գրավիչ մեկին, որը պատրաստ է բարելավելու իր փառասիրությունը և թույլ տալու, որ ինքը զգա իր գերազանցությունը:


► Ինչպես պնդում է դոկտոր Ջոնսոնը, «նույնիսկ Աստված մտադիր չէ դատել մարդուն մինչև իր մահը: ինչու պետք է մենք անենք»:

► Մեր բոլոր արարքների հիմքում ընկած էեն երկու դրդապատճառներ` սեռական հակումը և մեծ դառնալու ձկտումը…

► Բոլորը սիրում են հաճոյախոսություններ…

► Ուիլյամ Ջեմս. Մարդկային բնավորությանը խորապես հատուկ է ըստ արժանավույն գնահատված լինելու կրքոտ ձգտումը…

► Իմ ամենաարժեքավոր հատկանիշը ,- ասաց Շվաբը,- համարում եմ մարդկանց մեջ խանդավառություն առաջացնելու և նրանց լավագույն հատկություններն զարգացնելու կարողությունը` նրանց արժանիքները ընդունելու և խրախուսելու միջոցով: Ոչինչ այնքան ուժեղ չի հարվածում մարդու փառասիրությանը, որքան պետերի կողմից արված քննադատությունը: Ես երբեք ոչ ոքի չեն քննադատում: Հավատում եմ աշխատանքի պահին խրախուսանքի ազդեցությանը մարդու վրա: Այդ պատճառը, շատ եմ ուզում մարդկանց գովել և տանել չեմ կարողանում, երբ նրանց նախատում են: Եթե ինձ ինչ որ բան դուր է գալիս, ապա անկեղծորեն տալիս եմ իմ գնահատականը և շռայլորեն գովաբանում…

► Շողոքորթությամբ հազվադեպ կարելի է ազդել խորաթափանց մարդկանց վրա: Այն փուչ է, եսասիրական և կեղծ: Այն չպետք է հաջողություն ունենա և սովորաբար չի ունենա: Ճիշտ է, որոշ մարդիկ այնպես են ցանկանում, այնքան ծարավի են խոստովանության, որ կուլ կտան ամեն ինչ, քաղցից մեռնող մարդու նման, որը կարող է ուտել և խոտ և որդեր…

► Շողոքորթությունը կեղծիք է, և կեղծ փողերի նման որ դու կփորձեիր ծախսել, կարող է ի վերջո փորձանքի հասցնել:

► Հանցագործների միայն փոքր մասն է իրեն վատ մարդ համարում: Իրենց կարծիքով, նրանք ճիշտ այնպիսի մարդիկ են, ինչպես դուք և ես: Այդ պատճառով նրանք ջանում են ինչ-որ ձևով պատճառաբանել, բացատրել իրենց արարքները:

► Խոստովանությունը անկեղծ է, իսկ շողոքորթությունը` կեղծավոր: Առաջինը բխում է սրտից, երկրորդը` միայն շուրթերից: Առաջինը անշահախնդիր է, երկրորդը դատապարտում են…

► Մի վախեցեք ձեր վրա հարձակվող թշնամիներից, վախեցեք ձեզ շողոքորթող բարեկամներից:

► Շողոքորթել նշանակում է ասել մարդուն հենց այն, ինչ նա մտածում է իր մասին:

► Էմերսոնն ասում էր. «Ինձ հանդիպող յուրաքանչյուր մարդ ինչ-որ առումով գերազանցում է ինձ և այդ իմաստով ես կարող եմ սովորել նրանից»:

► Ուսուցումը ակտիվ գործընթաց է: Մենք գործելով ենք սովորում: Այդ պատճառով, եթե ուզում եք սովորել գրքում առաջարկվող կանոնները, արեք դրա հետ կապված որևէ բան: Կիրառեք դրանք ամեն հարմար առիթով: Եթե այդպես չվարվեք, շուտով դրանք կմոռանաք: Մտապահվում են միայն այն գիտելիքները որոնք օգտագործվում են գործնականում:

► Եղեք անկեղծ ձեր գնահատականում և շռայլ` գովեստում, և մարդիկ հիշողության մեջ կպահեն ձեր խոսքերը, կփայփայեն դրանք և կկրկնեն ողջ կյանքի ընթացքում, կկրկնեն շատ տարիներ անց, երբ դուք դրանք մոռացած կլինեք:


► Եթե նույնիսկ այստեղ կա հաջողության ինչ որ գաղտնիք, ապա դա ուրիշի տեսակետը հասկանալու և իրերին , նրա և քո տեսկետից նայելու կարողությունն է: Հենրի Ֆորդ…

► Անհրաժեշտ է կարողանալ հասկանալ ուրիշի տեսակետը և իրերին նայել նրա և քո տեսակետից…

► Հասկանալու և ներելու համար պահանջվում է ուժեղ բնավորություն ու ինքնատիրապետում: «Մեծ մարդու մեծությունը երևում է փոքր մարդկանց հետ ունեցած իր վերաբերմունքում»-ասում է Կարլայլը:

► Ինքնաարտահայտումը մարդկային բնավորության գերիշխող պահանջն է:

► Ընդհանուր առմամբ աննորմալ մարդիկ մեզանից ավելի երջանիկ են: Նրանցից շատերին դուր է գալիս աննորմալ լինելը:

► Զարմանալի է, որքան արագ ենք մոռանում…

► Բեռնարդ Շոու. «Եթե պարզապես ինչ-որ բան սովորեցնեն մարդուն, նա երբեք ոչինչ չի սովորի»:

► Երբևէ մտածել եք այն մասին, որ շունը միակ կենդանին է, որին պետք չէ աշխատել` ապրելու համար: Հավը պետք է ձու ածի, կովը կաթ տա, դեղձանիկը` երգի: Իսկ շունը ապրուստ է վաստակում` միայն իր սերը տալով:

► Ամուսնությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ առօրյա դրվագների մի շարք: Եվ վայ այն ամուսնական զույգիերին, որոնք հաշվի չեն առնի այդ հանգամանքը:


► Ահա թե ինչու են շներն այդպիսի սեր վայելում, մեզ տեսնելիս նրանք հայտնում են իրենց ուրախությունը հնարավոր բոլոր միջոցներով: Այդ պատճառով շատ բնական է, որ մենք էլ ենք ուրախանում նրանց տեսնելիս…

► Այն մարդը, որը չի հետաքրքրում իր եղբայրակիցներով, ամենամեծ դժբախտություններն է կրուն կյանքում և ամենամեծ վնսան է հասցնում շրջապատողներին: Հենց նման մարդկանց միջավայրում են հայտնվում ձախողակները…

► Դուք կարող եք երկու ամսվա ընթացքում ավելի շատ բարեկամներ նվաճել ուրիշներով հետաքրքրվելով, քան ձեռք բերել երկու տարվա ընթացքում ջանալով հետաքրքրել ուրիշներին սեփական անձով:

► Հռոմեական հռչակավոր բանաստեղՊուբիլիոս Սիրոսը նկատել է. «մենք ուրիշներով հետաքրքրվում ենք այն ժամանակ, երբ նրանք են հետաքրքրվում մեզանով»:

► Ըստ Շեքսպիրի` ոչ մի բան լավ կամ վատ չի լինում, ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե մենք ինչպես ենք նայում իրերին:

► Գործերը խոսում են ամեն տեսակ խոսքերից բարձր, իսկ ժպիտն ասում է. «Դուք ինձ դուր եք գալիս, դուք ինձ երջանկացնում եք, ես ուրախ եմ ձեզ տեսնել»:

► Էյբ Լինկոլը մի անգամ նկատել է, որ մարդկանց մեծամասնությունը երջանիկ է այնքանով, որքան ինքը որոշել է լինել երջանիկ…

► Միտքը մեծագույն ուժ է: Պահպանեք պատշած հոգեվիճակ և միշտ կլինեք քաջ, անկեղծ և բարձր տրամադրության մեջ: Ճիշտ մտածել` նշանակում է ստեղծել: Ամեն ինչ ի կատար է ածվում ցանկության միջոցով, և յուրաքանչյուր անկեղծ խնդրանք կատարվում է: Մենք նմանվում ենք նրան, ինչին մղում է մեր սիրտը: Պահել ծնոտը ձգված, իսկ գլուխը` բարձր: Մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի դառնալ աստված…

► Չինական ասացվածք. «Չժպտացող մարդը խանութ չպիտի բաց անի»:

► Ժպիտի գինը. «Այն ոչինչ չարժե, բաըց շատ բան է տալիս»:

► Ժպիտը հարստացնում է նրանց, ովքեր այն ստանում են` միաժամանակ չաղքատացնելով նրանց, ովքեր նվիրում են:

► Ժպիտը ակնթարթ է տևում, բայց երբեմն հիշողության մեջ մնում է ընդմիշտ…


► Ոչ ոք այնքան հարուստ չէ, որ ժպիտի կարիք ունենա, և չկա մի աղքատ մարդ, որ դրանով հարստանա…

►Ժպիտը հանգստություն է բերում հոգնածներին, ցերեկվա լույս է հուսալքվածներին, արևի ճառագայթ` տխուր մարդկանց, ինչպես նաև անախորժությունների դեմ բնության ստեղծած լավագույն հակաթույն է…

► Ժպիտը չի կարելի գնել, չի կարելի խնդրել, չի կարելի ոչ պարտքով վերցնել, ոչ գողանալ, քանի որ հենց այնպես ինքն իրենով այն ոչ մի բանի պետք չէ, քանի դեռ չեն տվել…

► Մարդիկ այնաքան են հպարտանում իրենց անվամբ, որ ջանում են հավերժացնել այն ցանկացած գնով:

► Հիշեք, որ մարդու անունը իր համար ամենադյութիչ և ամենակարևոր բառն է ցանկացած լեզվով:

► Վիճաբանության ժամանակ հաղթողներ չեն լինում: Չեն լինում, որովհետև եթե վիճում եք դուք արդեն պարտվել եք, նշանակում է պարտվել եք, իսկ եթե հաղթել եք, ապա նույնպես պարտվել եք:

► Հաջող գործնական հարաբերություններում ոչ մի գաղտնիք չկա, շատ կարևոր է բացառիկ ուշադրություն դրսևորել այն մարդու հանդեպ, որը ձեզ հետ է խոսում: Չկա դրանից ավելի հաճելի բան:

► Եթե ցանկանում եք ամեն օր հրաշալի ձևով սնվել, երբեք մի քննադատեք ձեր կնոջը որ նա վատ է վարում տնային տնտեսությունը, և այդ առիթով ոչ մի վիրավորական համեմատություններ մի արեք նրա և ձեր մոր միջև:

► Հետաքրքիր լինելու համար պեըք է շահագրգռված լինել…

► Աշխարհում բոլորը երջանկություն են փնտրում, և այն գտնելու միայն մի ստույգ ուղի կա: Դրա համար դուք պետք է սովորեք կառավարել ձեր մտքերը: Երջանկությունն արտաքին պայմաններից չի կախված: Այն կախված է ներքին պայմաններից: Դուք երջանիկ եք կամ դժբախտ եք ոչ թե շնորհիվ այն բանի, թե ով եք դուք, որտեղ եք գտնվում կամ ինչ եք անում, այլ ձեր վիճակը պայմանավորված է նրանով, թե դուք այն ամենի մասին ինչ եք մտածում:


► Այն մարդը, որը խոսում է իր մասին, միայն իր մասին էլ մտածում է: Իսկ այն մարդը, որը մտածում է միայն իր մասին, նա անկիրթ է, որքան էլ որ բարձր կրթություն ստացած լինի:

► Մարդու սիրտը տանող ամենաստույգ ուղին նրա հետ զրույցն է այն մասին, ինչը նա ամենից շատ է գնահատում:

► Եթե մենք այնքան չնչին եսասերներ ենք, որ չենք կարող մարդկանց թեկուզ մի փոքր երջանկություն տալ և թեկուզ ինչ-որ չափով ընդունել նրանց արժանիքները, չփորձելով փոխարենը ինչ-որ բան ստանալ, եթե մենք փոքրոգի են, ինչպես վայրի խնձորի թթվաշ պտուղները, ապա մենք դատապարտված ենք անհաջողության, որին լիովին արժանի ենք:

 Քաղաքավարության այնպիսի հայտարությունները, ինչպիսիք են «Ներեցեք անհանգաստացնելու համար», «խնդրեմ». «համեցեք, խնդրեմ». «Եթե դեմ չեք, շնորհակալ եմ» գեղեցկացնում են ձանձրալի ամենօրյա կյանքի միապաղությունը, և, իմիջայլոց, հանդիսանում են լավ դաստիրակության նշան:

 Երբեք չամուսնանաք մինչև շողոքորթել չսովորեք: Հարսանիքից առաջ կնոջ ներբողներ կարդալը կախված է հակումից: Սակայն նրան ներբողներ կարդալը ամուսնանալուց հետո անհրաժեշտություն է, դեռ ավելի, դրանից է կախված սեփական անվատնգությունը: Ամուսնության մեջ անհարժեշտ է ոչ թե անկեղծություն, այլ՝ դիվանագիտություն:

Комментариев нет:

Отправить комментарий