вторник, 27 мая 2014 г.

Հովսեփ Էմին

Հովսեփ Էմին
Ա. Համառոտ բնութագրել Հովսեփ Էմինին:
Ծնվել է 1726 թ Պարսկաստանի Համադան քաղաքում վաճառականի ընտանիքում,սովորել է Վուլվիչի ռազմական համալսարանում այնուհետև իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի ազատագրական գործին: 1759 թ. Էմինը եկել է Հայաստան, ուր փորձել է կազմակերպել հայերի ապստամբությունը թուրքերի դեմ։ 1761 թ. բանակցություններ էր վարել ռուսական կառավարության հետ Սանկտ Պետերբուրգում, որպեսզի ռուսները օգնություն տրամադրեն հայ ազատագրական պայքարին։ Վրաստանում գտնվելիս 1763 թ. փորձել է Թուրքիայի դեմ պայքարի մեջ ներգրավել Հերակլ Բ վրաց թագավորին, բայց օգնություն չստանալով նրանից, ինչպես նաև հայկական կաթողիկոս Սիմեոնից Վրաստանից 1764 թ. մեկնել է Ղարաբաղ Մելիք Հովսեփի մոտ։ Արցախում նա մասնակցել է Մահմուդ Շահի դեմ մարտին, պաշտպանելով Գետաշենը։
Ինչու Հովսեփ Էմինին չհաջողվեց իրականացնել իր ծրագիրը:
Կաթողիկոսի քայլերի ,հայերի անհամախմբվածության և ռեսուրսների պատճառով:
Նշանակությունը կայանում է նրանում,որ Հովսեփ Էմինին հաջողվեց թեկուզ դանդաղ քայլերով հայ ժողովրդի մեջ առաջացնել հայրենիքը ազատագրելու ցանկություն

Комментариев нет:

Отправить комментарий