вторник, 27 мая 2014 г.

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը
1) Իմ կարծիքով ,մենք ապրում ենք շատ աղտոտված միջավայրում:Մեզ շրջապատում են գործարաններ,գազալցակայաններ և այլ հաստատություններ,որոնք գտնվում են շատ վտանգավոր վայրերում,և վտանգում են շրջակա միջավայրը և վնասում մարդկանց առողջությանը:Այդ պատճառով սննունդը հիմա դարձել է շատ վտանգավոր,կորցնելով երբեմնի իր օգտակարությունը:Ես կցանկանայի ,որ յուրաքանչյուրս օգնեինք շրջակա տարածքի բարելավմանը:
2) Քանի որ շրջակա միջավայրից է կախված մարդկանց սննունդը, իսկ միջավայրը շատ աղտոտված է, դրանից կարող ենք հասկանալ որ մարդիկ ուտում են ավելի քիմիկատներով լի սննունդ, որը հանգեցնում է ավելի վաղ ծերացման , աղիքային և ստամոքսային մի շարք հիվանդությունների:
3)Հասարակական վերահսկողությունը կարող է մեծանալ , եթե պետությունը ավելի մեծ ուշադրություն հատկացնի շրջակա միջավայրի մաքրությանը և դրա պահպանմանը; Պետք է կրճատել մեքենաների քանակը և սխալ ժամին շինարարական աշխատանքների կատարումը իսկ դա պետք է հսկի պետությունը: Պետք է ավելացնեն ծառերի և ծաղիկների քանակը, որպեսզի մարդիկ ստանան մաքուր այլ ոչ թե կեղտոտ թթվածին:
4)Ես չեմ աղտոտում իմ շրջակա միրավայրը' չծխելով և չախտոտելով: Եթե յուրաքանչյուրը մտածի իր շրջապատի մասին, ապա մենք կունենանք մաքուր պետություն:
:
5)Չսիրել բնությունը անհնար է քանի որ յուրաքանչյուր մարդ միայն բնության գրկում է զգում իրեն ավելի լավ ազատ, իմ կարծիքով պետք են հասկացող մարդիկ այս բնագավաում որոնք կսիրեն բնությունը իր բոլոր գույներով: Այդ դեպքում մենք կստանանք ցանկալի արդյունք:

Комментариев нет:

Отправить комментарий