вторник, 27 мая 2014 г.

Դատարանի որոշմամբ կիրառվող օպերատիվ հետախուզական միջոցառումները


Հանցավորության դեմ պայքարն իրականացվում է սերտորեն փոխկապակցված մի քանի ձևերով,որոնցից մեկն էլ օպերատիվ-հետախուզական գործունեությունն է:Վերջինիս խնդիրն է նախաքննության մարմիններին ապահովել դատավարական և ամենից առաջ քննչական գործողությունների ավելի արդյունավետ կատարմանը նպաստող տեղեկատվությամբ:Օպերատիվ –հետախուզական գործունեության օրինականության երաշխիքներից է դատախազական հսկողությունը այդ գործունեության նկատմամբ:ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 281 հոդվածի սահմանում է ,որ դատարանի որոշմամբ են կատարվում այն օպերատիվ-հետախուզական գործողությունները,որոնք կապված են քաղաքացիների նամակագրության,հեռախոսային խոսակցությունների,փոստային,հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման հետ:Այս ամենի մասին օպերատիվ հետախուզները կարող են տեղեկանալ միայն դատարանի տված իրավունքով:Քանի որ գոյություն ունեն գաղտնիության նորմեր,դրանք կարող են բացահայտվել խիստ կարևոր պայմաներում դատարանի որոշմամբ:Այն դեպքերում,երբ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել,օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարող է անցկացվել առանց դատարանի որոշման իրավունքի առկայությանը: Որոշման մեջ նշվում են օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հիմքերը,այն տվյալները ,որոնք նախատեսվում է ստանալ դրա արդյունքում,միջոցառման իրականացման տեղը և ժամանակը,ինչպես նաև այն բալոր տվյալները,որոնք անհրաժեշտ են դատարանի որոշում կայացնելու համար:Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշումը և դրան կցվող նյութերը դատարան են ներկայացվում,օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի կամ տեղակալի կողմից:Միջնորդությունը պետք է քննարկվի և որոշում կայացվի այն ստացվելուց հետո 12 ժ ընթացքում: Միջնորդությունը քննարկում է դատավորը միանձնյա ,դռնփակ դատական նիստում միջնորդությունը ներկայացնող պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ:Հարցի քննարկման արդյունքում դատարանը որոշում է կայացնում 'ա.օպերատիվ –հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվությու տալու մասին,բ. օպերատիվ –հետախուզական միջոցառումն մերժելու մասին; Եթե դատարանը մերժում է,պետքե ամբողջ հավաքած նյութերը հանձի օպերատիվ -հետախուզներին:Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն տալու դատարանի որոշման մեջ պետք է նշված լինեն,որոշումը կազմելու օրը,ամիսը,տարին և տեղը,դատավորի ազգանունը,միջնորդությունը ներկայացրած պաշտոնատար անձը,օպերատիվ -հետախուզական միջոցարումներ կատարելու մասին նշում' ցույց տալով այդ միջոցը,և անձը,ում վրա տարածվում է որոշման գործողության ժամկետը,որոշումը կատարելու համար իրավասու պաշտոնատար անձը կամ մարմինը,դատավորի կնիքով վավերացրած ստորագրությունը:Ըստ 284 հոդվածի 8-րդ մասը սահմանել է այսպես կոչված հետագա դատական վերահսկողության կարգը,ավելի կոնկրետ արտադատական կարգը:Օպերատիվ հետախուզական մարմնի ղեկավարը պարտավոր է 48ժամվա ընթացքում այդ մասին ծանուցել դատարանին 'նրան ներկայացնելով պատճառաբանված որոշումը և օպերատիվ- հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտություը հիմնավորող նյութերը:
Պետք է նկատի ունենալ որ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակումը' առանց դատարանի որոշման' հիմք ընդունելով տվյալ միջոցառումը իրականացնող մարմնի ղեկավարի որոշումը, ուղղակիորեն խախտում է ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածը:

Комментариев нет:

Отправить комментарий