вторник, 27 мая 2014 г.

Իրավունքի ներպետական աղբյուրների տեսակները

    1.Իրավական սովորույթ.
2.Նորմատիվ իրավական ակտ.
3.Դատական նախադեպ.
4.Օրենքներ.
5.Ենթաօրենսդրական ակտեր.
Իրավական սովորույթ.
Իրավական սովորույթները իրավական նորմերի համակցություն է: Իրավական սովորույթները աղբյուրները հիմնկանում նորմատիվ իրավական ակտեր են: Դրանք են ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, ՀՀ նախագահի հրամանագրերը, կառավարության որոշումները, նախարարությունների և հանրապետական մյուս գործադիր մարմինների, տարածքային պետական կառավարման մարմինների (մարզպետարանների), տեղական ինքանակառավարման մարմինների (քաղաքապետարանների, թաղապետարանների, գյուղապետարանների) և պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ենթաօրենսդրական իրավական ակտերը: Նշված ակտերն իրարից տարբերվում են իրենց իրավաբանական ուժով: Իրավական սովորույթները որպես իրավական նորմերի համակցություն, կոչված է կարգավորելու պետական կառավարման գործընթացում ստեղծվող հասարակական հարաբերությունները:Իրավական սովորույթները նորմերի մի մասն են կազմում: Դրա համար էլ դրանց ևս հատուկ են բոլոր այն գծերը, որոնք ընդհանուր են իրավական նորմերին:
Հղում. http://referatner.do.am/.
Դատական նախադեպ.
Ինքնին դատական նախադեպը` լինելով ինքնուրույն ինստիտուտ, չի կարող ածանցյալ լինել նախադատելիության դատավարական ինստիտուտից: Նախադեպը դա դատական իրավաստեղծ գործունեության արդյունք է:
Հղում. Իրավաբան.net
Օրենքներ.
1.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ /Ընդունվելէ 17.04.1993/
Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության եւ կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների լեզվահարաբերությունները:
2.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ /Ընդունվել է 23.10.2001/
Սույն օրենքը սահմանում է պետական ոչ առեւտրային կազմակերպությունների (այսուհետ` պետական կազմակերպություն) իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության, վերակազմակերպման եւ լուծարման կարգը, ինչպես նաեւ պետական կազմակերպության փոխհարաբերությունները պետական մարմինների հետ:
3.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ /Ընդունվել է14.04.1999/
Սույն օրենքը սահմանում է կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները ևկրթության համակարգի կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը: Կրթության բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույնօրենքով և այլ իրավական ակտերով:
4.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ /Ընդունվելէ 15.11.2005/
Նախադպրոցական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Կրթության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, Ընտանեկան օրենսգրքից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:
Ենթաօրենսդրական ակտեր
.Ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգ
. Ապրանքային նշանների պետական գրանցամատյանի վարման և քաղվածքների տրամադրման կարգ
.Ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումների ձևակերպաման և քննարկման կարգ
. Կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը համապատասխանաբար անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը փոխակերպելու կարգ
. Ապրանքային նշանների լիցենզիանները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգ
.Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգ
. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների գաղտնիության աստիճանի որոշման, դրանց օգտագործման և դրանց մասին տեղեկությունների հրապարակման կարգ
. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կարգ
.Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհուրդի կանոնադրություն
.Հայաստանի հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդում բողոքների քննարկման կարգ
.Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պաշտոնական տեղեկագրում հրապարակվող տեղեկությունների ցանկ
Հղում. http://www.edu.am/
Նորմատիվ իրավական ակտեր.
Իրավական ակտը կարող է ունենալ ժամանակավոր կամ մշտական բնույթ, կարող է նախատեսված լինել մեկանգամյա կամ բազմակի կիրառության համար: Իրավական ակտ կարող են ընդունել միայն <<ՀՀ իրավական ակտերի մասին>> օրենքի 2-րդ հոդվածում նշված սուբյեկտները: Համաձայն դրա`
1. ՀՀ–ում նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն ունեն`
ժողովուրդը` միայն հանրաքվեի միջոցով,
ՀՀ նախագահը, ՀՀ ազգային ժողովը, ՀՀ ազգային ժողովի նախագահը, ՀՀ կառավարությունը, ՀՀ վարչապետը, ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը, ՀՀ վիճակագրության պետական խորհուրդը, ՀՀ տնտեսակական մրցակացության պաշտպանության պետական հանձնաժողովը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը, ՀՀ նախարարները, ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների ղեկավարները, մարզպետները, Երևանի քաղաքապետը, համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը:
ՀՀ սահմանադրական դատարանը`ՀՀ Սահմանդրությամբ նախատեսված դեպքերում.
ՀՀ առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը` օրենքին կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին հակասող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավական ակտն անվավեր ճանաչելու միջոցով.
ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը` դատական ծառայության մասով:
2. Պետական այլ մարմինները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ստորբաժանումները, ինչպես նաև պետական և համայնքային հիմնարներն ու իրավաբանական անձինք նորմատիվ իրավական ակտեր չեն կարող ընդունել:

Հղում. http://www.usum.am/search/?q=%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%A1%D5%AF%D5%BF%D5%A5%D6%80

Комментариев нет:

Отправить комментарий