вторник, 27 мая 2014 г.

Ինչպես վերահսկել շրջակա միջավայրը

Ինչպես վերահսկել շրջակա միջավայրը
Յուրաքանչյուր անհատ պարտավոր է վերահսկել իրեն շրջապատող միջավայրը և չփչացնել այն: Շրջակա միջավայրի վերահսկողությունը պետք է կատարվի նաև կառավարության կողմից՝ օրենքների տեսքով. այսինքն շրջակա միջավայրի պաշպանությանը պետք է միաժամանակ մասնակցեն պետությունը , տնտեսությունը և յուրաքանչյուր քաղաքացի: Հարկավոր է վերահսկել մեզ շրջապատող բնությունը, չոչնչացնել անհրաժեշտ բույսերը և կենդանիները: Անհրաժեշտ է նաև վերահսկել արդյունաբերությունը, քանի որ կարող են ի հայտ գալ այնպիսի թունավոր նյութեր, որոնք վնասակար են մեզ շրջապատող միջավայրի համար: Այսօր՝ այս տեխնիկայի դարաշրջանում, ամբողջ աշխարհի խնդիրն է դարձել շրջակա միջավայրի վերահսկողությունը և առաջացած խնդիրների լուծումները գտնելը: անբողջ աշխարհում ստեղծվել են տարբեր կազմակերպություններ, որոնք զբաղվում են շրջակա միջավայրի վերահսկողությամբ և փորձում են կանխել շրջակա միջավայրին սպառնացող վտանգները:Կոնկրետ մեր երկրում լուրջ ուշադրություն չեն դարձնում շրջակա միջավայրի վերահսկողությանը. Դա երևում է մեր քաղաքի աղտոտվածությունից, մեքենաների քանակից, և փոշով լի օդից : Հարկավոր է վերահսկել մեզ շրջապատող միջավայրը և ապրել առողջ:

Комментариев нет:

Отправить комментарий